Երգչուհի Maruv-ը «Եվրատեսիսլ» մրցույթին չի մասնակցի ընթացիկ տարում, հայտնում է Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության պաշտոնական կայքը։
«Կողմերը համաձայնության չեն եկել մրցույթին մասնակցության վերաբերյալ՝ մի շարք պատճառներից ելնելով», – նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունում նշել են, որ միջոցառման անցկացման ընթացքում արտիստը դառնում է ամբողջ երկրի մշակութային դեսպանը և աշխարհում արտահայտում ուկրաինական հասարակության կարծիքը։
Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությունից հայտնել են, որ երգչուհու հետ նրա առաքելության վերաբերյալ տարաձայնություններ են ի հայտ եկել:
