fbpx
Էկո

Էրիկ Գրիգորյանը նշում է, որ հավելվածի միջոցով կարող են ստուգել հանքի տարածքում օդի աղտոտվածության տվյալները

Օրեր առաջ Կառավարությունում անցկացրվեց խորհրդակցություն՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Խորհրդակցության տեսագրությունը հրապարակվեց այսօր։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկման ժամանակ անդրադարձավ իրավական ասպեկտներին, բնապահպանական նոր գործոնների ի հայտ գալուն և այլ թեմաներին: Վարչապետը «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցչին հարցրեց՝ եթե ահազանգ լինի, որ հանքի շահագործման պատճառով Ջերմուկի վրա ահռելի փոշի է նստել, կառավարությունը, հանրությունը ի՞նչ քայլեր կարող է այդ դեպքում կատարել:

«Համաձայն մեր մոնիտորինգային պլանի՝ մինչև Ջերմուկ հասնելը մենք ունենք տեղադրված կայաններ, որպեսզի կարողանանք մեր ստանձնած պարտավորությունները հսկել»,-ասաց ընկերության ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը:

Փաշինյանի հաջորդ հարցին՝ ինչպես է երաշխավորելու, որ ընկերության իրականացրած մոնիտորինգի տվյալները համապատասխանում են իրականությանը, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչը պատասխանեց՝ իրենք շահագրգռված են անել մի բան․ ապահովել որ կառավարությունը և շրջակա համայնքների բնակիչները ունենան վստահություն «Լիդիանի» նկատմամբ:

«Մենք ավելի քան պատրաստ ենք քննարկել մշտադիտարկման կառուցվածքը, որը թույլ կտա վստահություն ներշնչել և՛ կառավարությանը և՛ շրջակա համայնքներին ժամանակին տեղեկացնելու մեր մոնիտորինգի ցուցանիշների և արդյունքների մասին»,-նշեց «Լիդիան»-ի ներկայացուցիչը:

Քննարկման ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց նաև, որ կարող են օնլայն հավելվածի միջոցով ստուգել հանքի տարածքում օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալները:

«Մինչև այս շատ աղքատ և հին սարքավորումներ են կիրառվել ու դեռ կիրառվում են, բայց փոխելու գործընթացի մեջ է»,-նշեց Գրիգորյանը և հավելեց, որ բացը մեկ տարվա ընթացքում լրացնել հնարավոր է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ