fbpx
Սպորտ

Էրիկ Վարդանյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում

Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարող է տեղափոխվել Ռուսաստանի առաջնություն: Այս մասին գրում է Championat.com կայքը:

Ըստ աղբյուրի՝ հայ ֆուտբոլիստը, հնարավոր է, մի քանի տարվա պայմանագիր կնքի Սոչի քաղաքի համանուն ակումբի հետ: Հաղորդվում է նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների, Վարդանյանը Ռուսաստան կտեղափոխվի հունվարին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում կայացած «Արարատ»-«Փյունիկ» խաղում Էրիկ Վարդանյանը մրցավարին ուսով հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել: Իսկ մարզադաշտը լքելիս ֆուտբոլիստը միջնամատ էր ցույց տվել երկրպագուներին:

ՀՖՖ Կարգապահական կոմիտեն այս արարքի համար նրան որակազրկել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը` 6 ամսով, իսկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 600 հազար դրամով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ