«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի նորեկ Քրիստիան Էրիկսենի դեբյուտի մասին։ Նա խաղադաշտ դուրս եկավ «Ֆիորենտինայի» դեմ խաղում՝ 66-րդ րոպեին։
«Մենք չէինք պատրաստվում այդքան շուտ խաղադաշտ դուրս բերել Էրիկսենին, քանի որ նա երեկ է միայն մեզ հետ անցկացրել առաջին մարզումը:
Էրիկսենը բնավորություն ունի, և նա բարձրացրեց մեր թիմի խաղամակարդակը: Բայց ես հույս ունեմ, որ շուտով ավելի շատ վնասվածք ունեցող խաղացողներ կվերադառնան շարք, քանի որ մենք կիսապաշտպանությունում շատ սահմանափակ ենք», – Կոնտեի խոսքերը մեջբերում է Football-italia-ն:

