«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է իր անգլիացի թիմակից Ջեյդոն Սանչոյի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Ֆուտբոլիստը հայտնել է, որ երջանիկ է, որ Սանչոն մնում է «Բորուսայում»:
«Երջանիկ եմ, որ Սանչոն մնում է «Բորուսայում»: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, որի օգնությամբ շատ հեշտ է գոլեր խփել»,-ասել է Հոլանդը:
Հայտնենք, որ Ջեյդոն Սանչոն «Բորուսիայի» հետ սկսել է պատրաստվել հաջորդ մրցաշրջանի մեկնարկին։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից: