Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը ներկայացրել է, թե ինչպես է մարդու օրգանիզմում առաջանում երջանկության հորմոնը․
«Սերոտոնինը հանդիսանում է կենտրոնական նյարդային համակարգի ակտիվ գործունեության խթանիչ։
Այն արթնացնում ու պահում է մարդկանց մեջ ապրելու զգացումը, ինչպես նաև՝ ակտիվ կենսակերպ վարելու, ամբողջ եռանդով աշխատանքին նվիրվելու, շփվելու, սիրելու և այլ ձգտումները։ Պատահական չէ, որ այն նաև անվանում են «երջանկության հորմոն», «լավ տրամադրության հորմոն», «հաճույքի հորմոն»։
Մեր սերոտոնինի 70% արտադրվում է աղեստամոքսային տրակտում: Այն գործընթացները, որոնք հանգեցնում են սերոտոնինի սինթեզի խանգարման, կարող են վնասել մեր տրամադրությունը՝ հանգեցնելով դեպրեսիայի, տագնապի, ուշադրության կորստի:
Այն բացասական է անդրադառնում նաև սեքսուալ ֆունկցիայի վրա, հանգեցնելով սերմնաժայթքման ֆունկցիայի խանգարման և ռեպրոդուկտիվ խնդիրների:
Երջանկության հորմոնի բարձրացմանը նպաստում է յոգան, աուտոթրեյնինգը, մեդիտացիան, արտ-թերապիան, շնչառական վարժությունները, շոկոլադը և այլն:
Դրական հիշողությունները, ֆիզիկական ակտիվությունը (մարզվելը), արևի լույսը և մաքուր օդում քայլելը կօգնեն օրգանիզմում բարձրացնել սերոտոնինի մակարդակը»։