Օգոստոսի 18-ին կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ-ում երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 միլիարդ դրամի ներդրումներ:
«Շատ կարևոր համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստանի երկաթուղային տրանսպորտը կառավարող կոնցեսիոների՝ Հարավկովկասյան երկաթուղու հետ»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանը նշել է նաև, որ օդային տրանսպորտի ոլորտում ևս էական փոփոխություններ են տեղի ունենում: Հայաստանում հիմնադրվում է 2 տեղական ավիաընկերություն՝ օտարերկրյա ներդրմամբ։

