ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է, որ հոկտեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 14:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:49-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ և արևելյան երկայնության 45.67⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի՝ Ղազախ քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ։
«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
- Արևիկ ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին իրանցի հրշեջներ չեն մասնակցել. ԱԻՆ
- Գրանցվել է 604 դեպք, որից 311-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում 2 բալ ուժգնությամբ, Լոռու մարզի Շնող գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: