fbpx
Հասարակություն

Արևիկ ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին իրանցի հրշեջներ չեն մասնակցել. ԱԻՆ

Սեպտեմբերի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ընդգծելով, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող «Արևիկ» ազգային պարկի տարածքում իրականացված հրդեհաշիջման աշխատանքներին իրանցի հրշեջներ չեն մասնակցել:

«Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Այս պահի դրությամբ հրդեհաշիջման հարցում հայկական կողմն աջակցության անհրաժեշտություն չունի, սակայն կասկած չկա, որ հարկ եղած դեպքում իրանցի բարեկամներն օգնության կհասնեն:

Համացանցում և ԶԼՄ-ներում տարածվող տեսանյութն «Արևիք» ազգային պարկի տարածքից չէ: Կադրերում սեպտեմբերի 21-ին Հարավային մաքսատան մոտակայքում բռնկված հրդեհն է: Տեսանյութում լսվում են իրանական կողմից բարձրախոսով հնչող շնորհակալական խոսքերը՝ ուղղված հայ հրշեջներին՝ արագ արձագանքման համար»,-  ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ