Հյուսիսային Կորեայի միջուկային զորակայանից ոչ հեռու երկրաշարժ է գրանցվել

Ամենադիտվածներ

Քոչարյանի գործով երկրորդ դատավորն է ինքնաբացարկ հայտնել

Հյուսիսային Կորեայի հյուսիսարևելյան Համգեն-Պուկտո նահանգի Փհունգերի շրջանում գտնվող միջուկային զորակայանից 1 կմ հեռավորության վրա 2․8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է Հարավային Կորեայի օդերևութաբանական ծառայությունը՝ ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Նշվում է, որ գրունտի տատանումներն ունեցել են բնական ծագում, դրանք չեն եղել ատոմային ռումբի նոր փորձարկման հետևանք։

Վերջին նման պայթյունը Փհունգերիում գրանցվել էր 2017 թվականի սեպտեմբերին։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ