4,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի արևելքում: Այս մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Նշվում է, որ տարերքի էպիկենտրոնը գտնվել Է Քազերուն քաղաքից 45 կիլոմետր դեպի արեւմուտք, որտեղ բնակվում է 94,5 հազար մարդ:
Օջախն ընկած է եղել 8 կիլոմետր խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել։