Այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 09:43-ին, Բավրա գյուղից 13 կիլոմետր հյուսիս-արևելք 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է ֆիքսվել։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Ցնցման օջախը գնտվել է 10 կիլոմետր խորության վրա։
Նշվում է, որ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։
Ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, Լոռվա Մեծավան գյուղում` 2 բալ ուժգնությամբ: