fbpx
Աշխարհ

Թալիբները համաներում են հայտարարել պաշտոնյաների համար

«Թալիբան» շարժումը, որը զավթել է երկրի իշխանությունն ու կառավարում հաստատել Աֆղանստանի տարածքում, համաներում է իրականացրել պետական բոլոր պաշտոնյաների համար։

Այս մասին հայտնում է AFP-ին՝ հղում անելով թալիբների հայտարարությանը։

Նրանք նշել են, որ պաշտոնյաները պետք է վերադառնան սովորական կյանքին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին թալիբները հասան մայրաքաղաք Քաբուլ, որից հետո պարզ դարձավ, որ երկրի իշխանությունը փոխանցվում է ծայրահեղական շարժման անդամներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ