fbpx
Հասարակություն

Երկրաշարժ՝ Բավրայից 19 կմ հյուսիս-արևելք

Օգոստոսի 7-ին, Բավրա գյուղից 19 կիլոմետր հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

«Օգոստոսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08:28-ին Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 44.02⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 19 կիլոմետր հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3,5 մագնիտուդով երկրաշարժ», – ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 4-ից 5 բալ:

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է նաև Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալ և Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 2-ից 3 բալ ուժգնությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ