Երկրաշարժ Բինգյոլ քաղաքից 55 կմ հյուսիս-արևելք․ կա զոհ և 9 վիրավոր

Հունիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 18:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:24-ին) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.7 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի Բինգյոլ քաղաքից 55 կմ հյուսիս-արևելք, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 39.35⁰ և արևելյան երկայնության 40.73⁰:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ և 9 վիրավոր։

Ամենաթարմ