Երկրաշարժ Խորվաթիայում․ կան զոհեր ու վիրավորներ

Ամենադիտվածներ

Երկրաշարժ Խորվաթիայում․ կան զոհեր ու վիրավորներ

Երեկ հայտնի դարձավ, որ Խորվաթիայի Պետրինյա քաղաքում ուժեղ` 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնում այն 9 բալ է կազմել։

Երկրի ՆԳՆ-ից հայտնում են, որ այս պահին հայտնի է 7 զոհի ու տասնյակ վիրավորների, բայց որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։

Նշվում է, որ երկրաշարժը ուժեղ կերպով զգացվել է նաև Գլինա ու Սիսակ բնակավայրերում։ Կա գնահատական, որ Գլինայի շենքերի 90 տոկոսը փլուզվել է։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ