fbpx
Աշխարհ

7,6 մագնիտուդանոց երկրաշարժը ցնցել է Ինդոնեզիայի ափերը

Այսօր առավոտյան Ինդոնեզիայի Մաումերե քաղաքի մոտակայքում հզոր երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունից։

Նշվում է, որ ցնցման օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մաումերեից 91 կիլոմետր հյուսիս։

Ըստ աղբյուրի՝ էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։

Զոհերի, տուժածների ու ավերածությունների մասին տվյալներ չկան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ