fbpx
Աշխարհ

Հայտնի է՝ որքան կլինի 2022 թվականի նոյեմբերի 15-ին երկրի վրա մարդկանց թիվը

Երկրի վրա մարդկանց թիվը 2022 թվականի նոյեմբերի 15-ին կհասնի 8 միլիարդի: Այս կանխատեոումն հայտնել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտը:

Նշվում է, որ արդեն 2023 թվականին Հնդկաստանն առաջ կանցնի Չինաստանից՝ դառնալով աշխարհի ամենախտաբնակ երկիրը։

Ըստ սասնագետների հաշվարկների՝ հաջորդ սահմանը՝ 8,5 միլիարդը, կհաղթահարվի 2030 թվականին:

Փաստաթղթի հեղինակները ենթադրում են, որ այս հարյուրամյակի 80-ական թվականներին սպասվում է երկրի վրա բնակչության թվի առավելակետը՝ 10,4 միլարդ մարդ, այնուհետեւ ցուցանիշն այդ մակարդակում կմնա մինչև 2100 թվականը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ