Երկրպագուները կասկածում են Ջոն Սնոուի և Տիրիոն Լանիստերի գաղտնի կապի վրա

Հրապարակող՝

Երկրպագուները կասկածում են Ջոն Սնոուի և Տիրիոն Լանիստերի գաղտնի կապի վրա

Ամենադիտվածներ

«Գահերի խաղը» հեռուստասերիալը շուտով նորից կհայտնվի էկրաններին: Մինչ երկրպագուները փորձում են գուշակել հետագա զարգացումները, նրանցից մեկը նկատել է տարօրինակ կապ Ջոն Սնոուի և Տիրիոն Լանիստերի միջև:

Հեռուստասերիալի հետագա դեպքերը կապշեցնեն հեռուստադիտողին, երբ այն ապրիլին վերջնականապես հայտնվի էկրաններին: Եվ քանի որ Ջոն Սնոուն շարունակում է ձեռք բերել նոր ընկերներ և թշնամիներ դեպի Վեստերոս արշավի ընթացքում, նա դեռ շատ պատմություններ ունի պատմելու:

Երկրպագուները պնդում են, որ տարօրինակ կապ կա Հյուսիսի արքայի և Տիրիոն Լանիստերի միջև, որը վերագրվում է հինգերորդ սեզոնին: Երբ Ջոն Սնոուն նոր պաշտոն ստացավ Գիշերային պահակախմբում որպես գլխավոր հրամանատար, նրա մի շարք կոլեգաներ մեջքից հարվածեցին նրան:

Ջոնին, իր կառավարման ընթացքում, ամենաշատը չհնազանդվեց Յանոս Սլինթը:
Սա հանգեցրեց մի դաժան կադրի, որին հանդիպում ենք 5-րդ սեզոնի 3-րդ սերիայում, երբ Ջոնը ստիպված էր իրագործել նրա մահապատիժը:

Այժմ երկրպագուները նշում են, որ Տիրիոնն էր այն մարդը, ով ուղարկեց Յանոսին դեպի Պատը: Եվ սա կարող է ինչ-որ տրամաբանական կապի հետևանք լինել Տիրիոնի և Ջոնի միջև:

Միաժամանակ երկրպագուները նաև քննարկում են Սերսեա Լանիստերի հավանական հղիությունը: Չնայած Սերսեան իր զուգընկերոջը և եղբորը պատմել է, որ հղի է, երկրպագուները կասկածում են, որ նա դա որպես պատրվակ է օգտագործել նրան իր կողքը պահելու համար:

Աղբյուրը՝ Express

Թարգմանությունը՝ Azat TV

Ամենաթարմ