fbpx
Հասարակություն
08:00 08/03/2020

Երկրում չկա կայացած բիզնես միջավայր. Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը իր Facebook-ում գրել է.

Մարդիկ վարկ են վերցնում, որ կարողանան բուժում ստանալ, որովհետև երկրում սահմանված նվազագույն աշխատավարձով նույնիսկ մեկ հոգին չի կարողանա անհրաժեշտ կալորիականությամբ սնունդ ընդունել, էլ ուր մնաց ընտանիք պահի, մի հատ էլ կոռումպացված հիվանդանոցների ծառայությունից օգտվի:

Երկրում չկա կայացած բիզնես միջավայր, մենք ընդամենը ներկրող, ու այդ ներկրածը սպառող հասարակություն ենք: Մասնակի հաջողություները որպես ինստիտուտցիոնալ ձեքբերում ներկայացնելը` սովորական մոլորություն է, և ուրիշ ոչինչ:

Գյուղատնտեսությունում խնդիրները այնքան շատ են, որի մասին մի քանի նախադասությամբ չես կարող նկարագրել: Բերեմ իմ հայրենի գյուղի օրինակը. Աշնակը ունի հեկտարներով վարելահողեր, բայց ոչ մի սանտիմետր այդ հողերից չի ցանքսվում, որովհետև ուշադրություն` Աշնակը ունի ոռոգման ջրի խնդիր: Ձեզ ինչ է թվում, որ աշնակցի երիտասարդը չի ցանկանում աշխատել, իհարկե ցանկանում է, բայց փաստորեն այդ ցանկությունը մնում է օդում, որովհետև տվյալ ոլորտի ապաշնորհ կառավարիչները չեն կարողանում մի հասարակ ոռոգման ջրի հարց լուծել: Այսքանից հետո, վաղը կարող է Փաշինյանը գնա իմ հայրենի գյուղ, և սկսի հոխորտալ երիտասարդների վրա, թե ինչի չեք աշխատում…
Քաղաքական շատ խնդիրների շուրջ ես պաշտպանել ու պաշտպանում եմ Փաշինյանին, բայց երբ նա տանջված մարդկանց մասին սկսում է պոռոտախոսել, այդ մեկը չեմ կարող մարսել: Էդ պոռոտախոսության փոխարեն, գնացեք մարդկանց ոռոգման ջրի հարցը լուծեք, որը հետևանքն է տվյալ համակարգում խայտառակ կառավարման, իսկ դուք արդեն երկու տարի է հնարավորություն ունեիք լուծելու այդ խնդիրը, բայց չեք լուծել:

Հ. գ Հանրաքվեին ասում ենք #Այո

Մարդիկ վարկ են վերցնում, որ կարողանան բուժում ստանալ, որովհետև երկրում սահմանված նվազագույն աշխատավարձով նույնիսկ մեկ…

Geplaatst door Գագիկ Քամալյան op Zaterdag 7 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ