fbpx
Տնտեսություն

Երկու երեխաների մայր եմ, ամուսին չունեմ, չեմ աշխատում, սակայն աջակցության ծրագիր չկա. քաղաքացին՝ վարչապետին

«Ամուսին չունեմ, երկու անչափահաս երեխա ունեմ, ոչ մի տեղ չեմ աշխատում, իսկ աջակցության ծրագիրն ասում է, որ չեմ կարող օգտվել»: Այս մասին հայտարարեց կինը, ում ուղիղ եթերում զանգահարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ասաց, որ կինը 9-րդ միոջցառման շահառու է և ամեն մի երեխայի համար պետք է ստանա 26500 դրամ աջակցություն:

Բացի դա, կինը նշեց, որ տանը համակարգիչ չունեն, ինտերներ չունեն, դասերը անում են հեռախոսով. «Ուսուցիչները զանգահարում են, հանձնարարությունները թելադրում են»:

Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ կզբաղվի այդ խնդիրներով, այդ թվում աջակցությունից օգտվելու և երեխաների ուսման վարձի հարցով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ