fbpx
Հասարակություն

Երկու և ավելի մեքենա ներկրելու դեպքում հարկային պարտավորությունների մասով փոփոխություն կլինի. Դավիթ Անանյան

«ՊԵԿ-ը կառավարություն է ներկայացրել իր տեսակետը երկու և ավելի մեքենա ներկրելու դեպքում հարկային պարտավորությունների վերաբերյալ փոփոխություններ անելու մասին երկու առաջարկ և առաջիկայում կհրապարակենք որոշումը»,- հունվարի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա հիշեցրեց, որ մեքենաների բիզնեսով զբաղվողները բողոքի ակցիա էին անում և հորդորում օրենսդրությունը այնպիսի փոփոխության ենթարկել, որ 2018թ. հուլիսի 1-ից հետո իրենց հարկային պարտավորությունները վերանան: Այդ մարդիկ իրենց առաջարկը ներկայացրել են և այդ առաջարկի հիման վրա կազմվել է երկու տարբերակ ու ներկայացվել կառավարություն:

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ տեղի ունեցած քննարկման արդյունքում երկու տարբերակ առաջ քաշվեց, որով լուծվում է բարձրացված խնդիրը, սակայն հիմա չեմ բարձրաձայնի: Մոտ օրերս կներկայացվի և փոփոխությունը կունենա նաև հետադարձ ուժ»,- հայտնեց Դավիթ Անանյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ