հարկային պարտավորություններ
Վառելիքի բողոքի ակցիաների առաջնորդը հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ հարկային պարտավորությունների բացահայտումից հետո
Իռլանդիայի վառելիքի բողոքի ակցիաների առաջնորդ Ջեյմս Գեոգեգանը հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ 550,000 եվրոյի չմարված հարկային պարտավորությունների և անասունների նկատմամբ դաժան վերաբերմունքի նախկին դատվածությունների մասին տեղեկությունների հրապարակումից հետո։
Հնդկաստանի EPFO-ն պատրաստվում է UPI-ի միջոցով միջոցների հետվերցմանը՝ UAN-ի հարկային նախազգուշացումների ֆոնին
Հնդկաստանի Աշխատակիցների ապահովագրական հիմնադրամի կազմակերպությունը (EPFO) մինչև 2026 թվականի ապրիլը նախատեսում է գործարկել UPI-ի միջոցով միջոցների հետվերցման հնարավորությունը, ինչը տեխնոլոգիական լայնածավալ արդիականացման մաս է կազմում։ Սակայն փորձագետները զգուշացնում են աշխատակիցներին միավորել բազմաթիվ Universal Account Number (UAN) հաշվեհամարները՝ չնախատեսված հարկային պարտավորություններից խուսափելու համար։
ԱԺ-ն ընդունել է ռազմական դրության ընթացքում հարկային արտոնություններ տրամադրելու մասին օրենքը
Օրվա ավարտին խորհրդարանը քննարկել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար: Ներկայացնելով «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը՝ հիմնական զեկույցում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի…
ԱԺ արտահերթ նիստում ընդունվել է հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու օինագիծը
Ազգային ժողովն իր այսօրվա՝ ապրիլի 22-ի արտահերթ նիստում 107 կողմ 0 դեմ ձայներով ընդունեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրինագիծը, որով առաջարկում է փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում: Ներկայացված նախագծով առաջարկվում է մեղմել կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները և ամրագրել, որ ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո…
Ռոնալդուն համաձայնել է 23 ամսվա ազատազրկման վճռի հետ․ Football Italia
«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդունել է իր մեղքը 2011-14 թթ. կատարված հարկային հանցագործությունների համար: Football Italia-ի հաղորդմամբ՝ պորտուգալացին համաձայնել է 23 ամսվա ազատազրկման վճռի հետ: Սակայն Իսպանիայի օրենքներով Ռոնալդուն պատիժը չի կրի բանտում, քանի որ ժամկետը չի գերազանցում երկու տարին: Թուրինցիների հարձակվողը 18,8 մլն եվրո տուգանք կվճարի: Քննության տվյալներով՝ Ռոնալդուն, գտնվելով Իսպանիայում և հանդես գալով…
Երկու և ավելի մեքենա ներկրելու դեպքում հարկային պարտավորությունների մասով փոփոխություն կլինի. Դավիթ Անանյան
«ՊԵԿ-ը կառավարություն է ներկայացրել իր տեսակետը երկու և ավելի մեքենա ներկրելու դեպքում հարկային պարտավորությունների վերաբերյալ փոփոխություններ անելու մասին երկու առաջարկ և առաջիկայում կհրապարակենք որոշումը»,- հունվարի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա հիշեցրեց, որ մեքենաների բիզնեսով զբաղվողները բողոքի ակցիա էին անում և հորդորում օրենսդրությունը այնպիսի փոփոխության ենթարկել, որ 2018թ. հուլիսի 1-ից հետո…






