fbpx
Աշխարհ

Երկու մարդ զոհվել է Աթենքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից

Աթենքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով անվազն երկու մարդ զոհվել է, մեկը՝ տուժել։

Միջադեպը տեղի է ունեցել Աթենքի Նեա Սմիրնի հրապարակի սրճարանում։ Չարագործը ատրճանակով կրակել է ալբանացի մի տղամարդու վրա։ Վիրավորվել են 35-ամյա մի կին և մի տղամարդ, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Հավանաբար, հրաձգության պատճառը քրեական հիմք է ունեցել։ Ոստիկանների տեղեկացմամբ՝ սպանված ալբանացին կապված է տեղի քրեական աշխարհի հետ։ Մահացած մյուս տղամարդը և վիրավորված կինը սրճարանի պատահական այցելուներ էին։

Կրակոցներից հետո Նեա Սմիրնա հրապարակում խուճապ է սկսվել. տեղի սրճարաններ և գարեջրատներ շատերը եկել էին դիտելու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը։ Կրակողը փախուստի է դիմել։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ