ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Աննա Մայիլյանը նշել է՝ սա հատուկ ծրագիր է հավեսով ազգին պառակտելո՞ւ։
«Սա ի՞նչ է։ Հատուկ ծրագիր է հավեսով ազգին պառակտելո՞ւ։ Կարող է ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից, բայց հաստատ վստահ եմ, որ այս կորոնավիրուսային խայտառակության պայմաններում այսօրվա խայտառակությունը չպետք է լիներ։ Սա կատարյալ խելագարություն է, անթույլատրելի վիճակ։ Այսօր նախ պետք է պրոֆեսիոնալ կերպով պայքարենք վիրուսի նահանջի համար, հետո նոր դիմենք նման քայլերի։ Կարծում եմ՝ նորից ու նորից խայտառակվեցին։ Սարսափելի ամոթ և ցավ եմ զգում։ Երկիրը առաջ տանելու համար այնքան խնդիրներ կան, որ պետք է լուծել, միասնական կերպով, այլ ոչ թե անձնական կռիվ-կռիվ խաղալով։ Ինչպես անենք որ մեր ղեկավար մարդիկ սա ի վերջո հասկանան, թողնեն մի կողմ անձնական շահերը և հավաքվեն ի շահ մեր ազգի, երկրի։ Վիճակը լուրջ է։ Վիճակը լուրջ է բոլոր բնագավառներում ՝ մշակութային, գիտական, առողջապահության, կրթական… Տարիներ ի վեր մեր ժողովուրդը սնվել է անգրագիտությամբ, անորակ երաժշտությամբ, հնդկական և այլ սարսափելի անմակարդակ սերիալներով, գումարով դիպլոմներ ունենալով և այլն։ Իհարկե, խնդիրները շատ են, բայց պետք է սկսել կարգավորել կրթական ոլորտը և հարցերը լուծել՝ ի նկատի ունենալով արտաքին վտանգները։ Չգիտեմ ինչ մտածեմ։ Ուրանալով մեր հավատքը, ազգային արժեքները՝ այսպես էլ պետք է լիներ»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/anna.mayilyan.79/posts/3323082554377885