Երեկ Մադրիդի «Ատլետիկո»-ն պաշտոնապես հայտարարեց, որ պայմանագիր է կնքելու «Էսպանյոլ»-ի պաշտպան Մարիո Էրմոսոյի հետ:
Սկզբում կատալոնական թիմը 40 մլն եվրո էր պահանջել, սակայն կողմերը պայմանավորվել էին 25 մլն-ի շուրջ:
Ընդգծենք, որ գումարի կեսը՝ 12,5 մլն-ը, բաժին է հասել Մադրիդի «Ռեալ»-ին: Երիտասարդ իսպանացին արքայական ակումբի սան է, ու նրա պայմանագրում հատուկ կետ է նշված եղել, ըստ որի՝ այլ ակումբ տեղափոխվելու դեպքում 50%-ը փոխանցվելու է նախկին ակումբին:
Ինչպես հաղորդում է Marca-ն, այժմ ևս «արքայական» ակումբը պահպանել է խաղացողի տրանսֆերի 50%-ի իրավունքը:
Հիշեցնենք, որ Էրմոսոն «Վանդա Մետրոպոլիտանո»-ում տարեկան 3 մլն եվրո է վաստակելու: