Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման շուրջ։ Այս մասին հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
«Որոշում է կայացվել վերադարձնել երկու երկրների դեսպաններին և գլխավոր հյուպատոսներին», – ասվում է վարչապետի աշխատակազմից։
Լապիդը որոշումը անվանել է «տարածաշրջանային կայունության կարևոր գործոն և շատ կարևոր տնտեսական նորություն Իսրայելի քաղաքացիների համար»։ «Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը հարաբերությունների զարգացման դրական միտումի շարունակությունն է անցած տարվա ընթացքում՝ սկսած նախագահ Հերցոգի Անկարա դիվանագիտական այցից և արտգործնախարարների փոխայցելություններից», – նշել են գրասենյակից։