Մյունխենի «Ալյանս-Արենա» ստադիոնում հուլիսի 31-ին կայացավ Audi Cup ընկերական մրցաշարի երրորդ տեղի համար հանդիպումը: Զինեդին Զիդանի թիմը 5:3 հաշվով հաղթանակ տարավ «Ֆեներբահչեի» նկատմամբ:
Հանդիպման հաշիվը խաղի 6-րդ րոպեին բացեց թուրքական թիմի հոլանդացի հարձակվող Հարի Ռոդրիգեսը: 6 րոպե անց Արքայական ակումբի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման խփեց պատասխան գոլը, իսկ 27-րդ րոպեին դուբլ ձևակերպեց:
«Ֆեներբահչեի» ալբանացի հարձակվող Վեդաթ Մուրիկին 34-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գոլը: Խաղի 53-րդ րոպեին Քարիմ Բենզեման կրկին առաջ մղեց «Ռեալին», սակայն 6 րոպե անց թուրք կիսապաշտպան Օզան Տուֆանը հավասարեցրեց հաշիվը:
«Ռեալին» 62-րդ րոպեին կրկին առաջ մղեց իսպանացի պաշտպան Խոսե Իգնասիո Նաչոն, իսկ Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող հարձակվող Մարիանոն 79-րդ րոպեին խփեց «Ռեալի» 5-րդ գոլը:
Audi Cup-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 31-ին՝ Երևանի ժամանակով 22:30-ին: Ընկերական մրցաշարի գավաթի համար կմրցեն «Բավարիան» ու «Տոտենհեմը»:
https://www.youtube.com/watch?v=_9JPP9HsctQ