«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր երթ է իրականացնելու Մալաթիա-Սեբաստիայում՝ Անդրանիկ Օզանյանի արձանի մոտից։
Այս մասին Facebook-յան ուղիղ եթերով հայտարարել է ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ երթը մեկնարկելու է ժամը 19:00-ին։
Երթն անցկացվելու է նախընտրական քարոզարշավի շրջանակներում։
Հիշեցնենք, որ այսօր քարոզարշավի 8-րդ օրն է։