ՀՀ Ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 28-ին Երևան քաղաքի Մելիք-Ադամյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մելիք-Ադամյան փողոցում 2020 թվականի սեպտեմբերի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Փոփոխության արդյունքում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Մելիք Ադամյան փողոցի 140 մետր հատվածի ձախ մասում»,-ասվում է գրառման մեջ։

