Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ինչպես հենց նոր տեղեկացա Երևան քաղաքի տրանսպորտի վարչությունից, երեկվա արդեն հայտնի դարձած երթուղայինի վարորդը կհեռացվի աշխատանքից։
Իմ անձնական կարծիքը ասեմ էս մասին ։
Սա հարցի լուծում չի և որպես ավագանու անդամ պատկան կառույցնեից պահանջում եմ հարցի խորքային լուծում այդ թվում պահելով վարորդների բոլոր իրավունքները նույնպես»։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր տեղադրվել, որում երևում էր, թե ինչպես է քաղաքացին վարորդից պահանջում, որ վերջինս չծխի երթուղայինում, որի արդյունքում վիճաբանություն է ծավալվում երթուղայինում։