Ապրիլի 3-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Կասյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1999 թ. ծնված Արտակ Կ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ից 17.10-ն ընկած ժամանակահատվածում, Արտակ Կ.-ն թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում 39-ամյա մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է փող, բանկային և ապահովագրական քարտեր:
Արտակ Կ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը առգրավված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: