«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրն այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է: Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի էջում տեղեկացնում է, որ ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի:
«Կրկին հայցում ենք երևանցիների ներողամտությունն՝ առաջացած անհարմարության համար», – նշել է նա:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10221576637471018&id=1405208089