Սպորտ

Ես ցանկանում եմ հաջորդ մրցաշրջանում Մադրիդին տեսնել ՉԼ֊ում. Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ թիմը կմասնակցի Չեմպիոնների լիգային 2021/22 մրցաշրջանին:

«Անհեթեթություն է կարծելը, որ հաջորդ մրցաշրջանում մենք Չեմպիոնների լիգայում չենք լինի: Քանի որ մենք ոչինչ չենք վերահսկում, մենք դրան նույնիսկ չենք արձագանքում: Ես ցանկանում եմ հաջորդ մրցաշրջանում Մադրիդին տեսնել Չեմպիոնների լիգայում:

Կարո՞ղ են ՈՒԵՖԱ-ի ղեկավարության կողմից սպառնալիքներն ինչ-որ ազդեցություն ունենալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Չելսիի» դեմ խաղում: Կարծում եմ, որ մրցավարը, ինչպես միշտ, կանի իր գործը: Մենք պատրաստվում ենք կենտրոնանալ այն բանի վրա, ինչ անում ենք խաղադաշտում, մնացածը չենք կարող վերահսկել»,֊ ասել է Զիդանը։

Այս մասին տեղեկանում ենք Sport.es-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ