fbpx
Աշխարհ

Ես չեմ հավատում, որ դուք կործանարար պատերազմ եք ուզում Ուկրաինայի դեմ․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը ելույթ ունենալով Սպիտակ տանը, դիմել է ռուս ժողովրդին հայտարարությամբ, թե չի հավատում Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու Ռուսաստանի ժողովրդի ցանկությանը։

«Ես դիմում եմ ռուս ժողովրդին՝ դուք մեր թշնամին չեք: Եվ ես չեմ հավատում, որ դուք արյունահեղ, կործանարար պատերազմ եք ուզում Ուկրաինայի դեմ՝ մի երկրի և ժողովրդի, ում հետ դուք այդքան խորը կապեր ունեք: Մեր ժողովուրդը 77 տարի առաջ ուս ուսի տված կռվել և զոհաբերվել է: Երկրորդ համաշխարհային պատերազմը պարտադրված է եղել: Այնուամենայնիվ, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, դա կլինի ընտրության պատերազմ կամ պատերազմ առանց պատճառի»,- նշել է նա:

Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում հրթիռներ չունի և մտադիր չէ դրանք հետագայում տեղադրել այնտեղ և չեն փորձում ապակայունացնել Ռուսաստանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ