Քանի դեռ գերիները չեն հայրենադարձվել, ես չեմ կարող հանգիստ լինել․ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը տեսաուղերձով է հանդես եկել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ, որում անդրադարձել է Հայաստանի և Արցախին։

Նա նշել է, որ միշտ լինելու է Հայաստանի ու Արցախի կողքին, շարունակելու է աջակցել Հայաստանում և Արցախում ժողովրդավարության հզորազմանը և խորացնել հայ-ամերիկյան հարաբերություններն ու ժողովուրդների միջև կապերը։

Շիֆի խոսքով՝ քանի դեռ գերիները չեն հայրենադարձվել, փաստականները չեն վերադարձել իրենց տները ու տարածաշրջանում չի հաստատվել վերջանական ու արդար խաղաղությունը, ինքը չի կարող հանգիստ լինել։

Կոնգրեսականը նաև նշել է, Ջո Բայդենի նախագահ դառնալով այս տարի առաջընթաց է գրանցվել ու ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Ամենաթարմ