ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դժգոհություն է հայտնել փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի խաղից, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ռեյմսի» հետ Ֆրանսիայի առաջնության վերջին խաղում (0:3):
«Այսօր ես այնքան էլ գոհ չեմ Կիլիան Մբապեից. Գոլերի մասին ոչինչ չունեմ ասելու։ Նա կարող է ավելի շատ օգնել թիմին, այլ կերպ։ Կիլիանը համաշխարհային կարգի խաղացող է, մենք ավելին ենք սպասում: Նախ, ես նրա հետ կխոսեմ այս մասին անձնական զրույցում»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):