«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալը հերքել է շշուկներն այն մասին, թե կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»: Ավելի վաղ, մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Լոնդոն:
«Ես երբեք չեմ մեկնաբանում կեղտոտ շշուկները»,- խաղացողի՝ «Տոտենհեմ» տեղափոխվելու հարցի վերաբերյալ ասել է գործակալը։ Նրա պատասխանն է մեջբերում Sky Sports-ը: