«Ես և իմ հայրենիքը» առարկան լինելու է հասարակագիտական առարկաների հիմք

Ամենադիտվածներ

«Ես և իմ հայրենիքը» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացները նպաստում են իր ինքնությունն ու քաղաքակրթությունների արժեհամակարգերը ճանաչող անհատի ձևավորմանը, որն էլ միտված կլինի սեփական գործունեությամբ նպաստել հայ և համաշխարհային հասարակության զարգացմանն ու վերափոխմանը՝ այն սկսելով սեփական անձից և սոցիալական ու բնական միջավայրից, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դասընթացի շրջանակում ուսումնասիրվելու են աշխարհն ու տարբեր քաղաքակրթություններից ստացած ժառանգությունն ու դրանց ազդեցությունը մեր օրերի վրա:

Ըստ աղբյուրի՝ առարկան դասավանդվելու է 5-6-րդ դասարաններում՝ որպես հասարակագիտական առարկաների հիմք:

Առարկան կառուցվել է հետևյալ չորս հիմնական հասկացությունների շուրջ.

1. Անհատ

2. Ինքնություն

3. Հասարակություն

4. Արժեք


Նշվում է նաև, որ «Ես և իմ հայրենիքը» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացի ուսումնառության հիմքում դրված են հետևյալ մոտեցումները՝

1. հասկացությունների վրա հիմնված ուսումնառություն (հասկացությունն առարկայի հիմքում ընկած գաղափարներն են, որոնք չունեն ժամանակի, տարածության և մշակութային սահմանափակումներ),

2.հմտություններ՝

սովորողի ուսումնական հմտությունների զարգացում՝ քննադատական, վերլուծական, հետազոտական, ստեղծագործական մտածողություն,

հաղորդակցական-համագործակցային հմտությունների զարգացում,

ինքնակազմակերպման հմտություն:


3. ինքնուրույն հետազոտության վրա հիմնված ուսումնառություն,

4. տարբերակված ուսումնառություն,

5. իրական կյանքին առնչվող և խնդրահարույց հարցերի հետազոտման վրա հիմնված ուսումնառություն:

Ամենաթարմ