fbpx
Խորհրդարան

Էս ի՞նչ մուննաթ-զուննաթ է. Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Պետրոսյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ ԱԺ-ում քննարկվում էր քրեական օրենսգրքում լրացում կատարելու և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով քրեականացվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հորդորեց պատգամավորներին պոզ ու պոչ չկպցնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու մասին իրենց ներկայացրած նախագծին:

Այս ելույթից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արտահերթ ելույթ ունեցավ: Նա հայտարարեց. «Ես ճիշտն ասած խոսելու մտադրություն չունեի, բայց պարոն Պետրոսյան, սա ի՞նչ մուննաթ-զուննաթ էր: Ես տեսնում եմ անկեղծ մտահոգություն բարձրացրած բոլոր հարցերի վերաբերյալ ու ընդունել խնդրի առարկան հնարավորինս կարգավորող օրինագիծ, որ չլինեն «լազեյկաներ», որ մարդը անի իր դաժանությունը և ասի՝ կներեք, ծիսական էր: Կամ համապատասխան ծառայությունները առնետների թույնը լցնում են, պայթում են, և չլինի գանք, ասենք՝ սա դաժանություն է, և համապատասխան սանիտարահիգիենիկ խնդիրները հոգացող ծառայողների աշխատողները գնան դատվեն այդ օրենքով»:

ՀՀ ԱԺ նախագահը, դիմելով Գևորգ Պետրոսյանին, ասաց, թե ի՞նչ կանխավարկած է, տեսնել ծաղր։ Ու ընդհանուր դիտարկում արեց, որ իրենց բոլոր ելույթներում մի տեսակ մուննաթ են գալիս: Այնուհետև Գևորգ Պետրոսյանին խնդրեց նիստի ավարտից հետո իր կողքին նստած գործընկերներին հարցնել՝ արդյոք այդ մուննաթ տեղի՞ն է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ