Ջենարո Գատուզոն մեկնաբանել է «Ֆրոզինոնեի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):
«Բարդ խաղ էր: Գիտեինք, որ «Ֆրոզինոնեն» ջանք կթափի: Մենք վախեցած էինք, շնորհակալություն Դոնարումային, նա մեզ ազատեց մի շարք տհաճություններից:
Թող ինձ գնահատեն նրանք, ովքեր պետք է դա անեն:
Հուսով եմ` կմնամ «Միլանում»: Ամեն դեպքում, ես կշարունակեմ կարիերաս: Ես կարող եմ ավելի լավը լինել»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: