Սուրբ Պետրոսի հրապարակի ավանդական կիրակնօրյա պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ Աֆղանստանից ժամանած փախստականները կընդունվեն շատ երկրների կողմից:
Պապը նշել է, որ կաղոթի նրանց համար։
«Ես աղոթում եմ, որպեսզի շատ երկրներ ընդունեն ու պաշտպանեն նրանց, ովքեր նոր կյանք են փնտրում», -ասել է նա։
«Թող երիտասարդ աֆղանցիները կրթություն ստանան, դա մարդու զարգացման համար կարևորագույն բանն է: Ու թող բոլոր աֆղանցիները, լինեն նրանք իրենց տանը, ճանապարհին, թե այլ երկրներում, ապրեն խաղաղության ու եղբայրության մեջ իրենց հարևանների հետ»,- հավելել է Ֆրանցիսկոս պապը:
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից։