«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ռոնալդ Արաուխոն խոսել է իր նկատմամբ Մյունխենի «Բավարիայի» հետաքրքրության մասին։
«Յուրաքանչյուր տրանսֆերային պատուհան իմ մասին նորություններ են լինում, անցյալ ամառ նրանք խոսում էին «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, բայց ես կենտրոնացած եմ «Բարսելոնայի» վրա: Ես ամեն ինչ անում եմ Բարսայի համար: Ավագի թեւկապը կրելը մեծ պատիվ է, ես պատասխանատվություն եմ զգում»,- Արաուխոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում Արաուխոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։