fbpx
Սպորտ

Դե Լա Հոյան, եթե նույնիսկ ռինգ դուրս գա հենակներով, նա կհաղթի ՄաքԳրեգորին

Բոբ Արումը արձագանքել է աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Հոյայի խոսքերին, ով ասում էր, որ նա կարող է երկու ռաունդում հաղթել UFC-ի աստղ Քոնոր ՄաքԳրեգորին:

«Քոնոր ՄաքԳրեգորը հավանաբար MMA- ի հիանալի մարզիկ է: Այս պահին ինձ հետ համագործակցում են չորս բռնցքամարտիկներ, որոնցից յուրաքանչյուրը ՄաքԳրեգորին նոկաուդի կենթարկեն: Քոնորը բռնցքամարտիկ չէ:

ՄաքԳրեգորը MMA-ում կարող է շատ հմուտ լինել: Բայց եթե անգամ Օսկար Դե Լա Հոյան ռինգ դուրս գա հենակներով, ես նախապատվությունը կտամ Օսկարին։

Դե Լա Հոյայի և Քոնորի փոխհրաձգությունը  լավ PR է: Նրանց մասին խոսվում է, բայց դա ոչ ոքի չի վնասում: Բոլորը պարզապես ծիծաղում են դրա վրա»,- նշեց Արումը։

Աղբյուրը՝ Boxing News։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ