Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր չեմ համարում։ Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, թե եթե ֆերսմաժորային իրադարձություններ չլինեն, հաջորդ տարի ընտրություններ են լինելու, ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Պատգամավորի խոսքով՝ այս իշխանությունը ձևավորվել է ՀՀ 80 տոկոս քաղաքացիների քվեի միջոցով և այն ամբողջությամբ լեգիտիմ է:
«Ընտրությունները երբևէ չեն շահարկվել որևէ քաղաքական միավորի կողմից|: Եվ առհասարակ ինձ համար ընդունելի չեն Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած կառույցի մոտեցումները՝ իրավական պետություն կառուցելու հարցում: Ըստ այդմ, ես չեմ կիսում նրա տեսակետները: Պարոն Փաշինյանը հանդիպում է մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Ինչպես իրավացիորեն նշեց Ալեն Սրիմոնյանը, ես նույնպես չէի հանդիպի նման քաղաքական ուժի ներկայացուցչին»:
Աղբյուրը՝ Armdaily.am