fbpx
Քաղաքականություն

Պուտինն ասել է՝ ես քեզ սպանում եմ, բայց եթե այդ սպանությանը դեմ ես, դու ինքնասպանություն ես գործում․ Հայրիկյան

«Արցախյան խնդրում շատ կարևոր է հարցի միջազգայնացված լինելը։ Հարցի միջազգայնացում նշանակում է հարցի նկատմամբ բազմակողմանի մոտեցում։ Երբ միջազգային ներկայությունն ու ուժերն այս տարածաշրջանից հեռացել են, դա եղել է մեզ համար կործանարար։ 1920 թվականին մենք հասանք առավելագույնին, ինչին կարող էր հասնել ցեղասապանություն ապրած որևէ ազգ, բայց քանի որ արտամղվեցին քաղաքակիրթ աշխարհը ներկայացնող ուժերը, մենք արժանացանք ողբերգական վիճակի», – այս մասին Ազգային-ժողովրդավարական բևեռի կողմից նախաձեռնված հավաքի ժամանակ ասաց ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը։

Նա նշեց՝ այսօր սահմաններ են ճշտում, մնում է Ստալինի առաջ մի հատ ծնկի գան, հետո ասեն՝ սրանք են սահմանները։ Սա նրա հետևանք է, որ ոչ թե դիվանագիտություն չենք ունեցել, այլ չենք ունեցել ազգային ռազմավարություն։ Ազգային ռազմավարության հիմքում պետք է ընկած լինի աշխարհի հետ բազմաբևեռ վերաբերմունքը։

«Այն ցույցերը, որոնք տեղի են ունենում և ուղեկցվում՝ եղածն արդեն եղած է հայտարարություններով, դա դավաճանական դիրքորոշում է։ Պուտինն ասել է՝ դա ինքնասապանություն կլինի։ Այսինքն՝ ես քեզ սպանում եմ, բայց եթե այդ սպանությանը դեմ ես, դու ինքնասպանություն ես գործում։ Այս ապուշ տրամաբանությանը ենթարկվածները մոլորեցնում են նաև մյուսներին։ Եվ չեն կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ հաջողության չենք հասնում։ Իհարկե, չեք հասնի, որովհետև ճշմարտության ձայնը կարող է միայն հաջողության բերել»,- ասաց նա։

Հայրիկյանի խոսքով՝ Ալիևն ասում է՝ «Մակրոնն ինչո՞ւ է խառնվում մեր գործերին, մեր Նիկոլը ստորագրել է»։ «Հիմա, երբ այստեղ հավաքված մարդիկ իրենց ընդվզումն են արտահայտում այդ անմիջական հասցեատիրոջը, դա ունի շատ ավելի կարևոր նշանակություն, քան մենք կարող ենք պատկերացնել»,- հավելեց Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ մենք այսօր որպես պետություն կաշկանդված ենք՝ նախորդ ազգադավների քաղաքականության հետևանքով։ Բայց գլխավոր խնդիրը նաև Արցախի հարցում այն է, որ մենք վերականգնենք միջազգայանցումը։ «Ռուսաստանը քաղաքակիրթ աշխարհի թշնամին է, այդպես է ստացվել։ Եվ երբ Ռուսաստանի հետ կառչած ես մնում, դու դառնում ես նույն քաղաքակիրթ աշխարհի հակառակորդը։ Փաստ է՝ եթե մենք ուզում ենք առաջընթաց ապրել, պիտի Մինսկի խումբ համաշխարհային հանրության կառույցին աջակցենք։ Մեր այսօր այստեղի ներկայությունն այդ աջակցության ցուցադրումն է»,- հայտարարեց Հայրիկյանը։

Գրում է Lragir-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ