«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է կիսապաշտպան Դիոգու Ժոտայի տեղափոխությունը անգլիական «Վուլվերհեմփթոնից» իր ղեկավարած թիմ։
Նա հայտնել է, որ ժոտային խաղադաշտում օգտագործելու բազմաթիվ տարբերակներ կան:
«Նա 23 տարեկան է, ունի մեծ ներուժ, նրա խաղը դեռ վերջնական չի ձևավորվել։ Ժոտան արագ է, կարողանում է ստեղծագործել, պաշտպանվել, միանալ պրեսինգի։ Դրա շնորհիվ նա մեր խաղը կդարձնի ավելի անկանխատեսելի, տարբեր մարտավարությունների հնարավորություն կտա։
4-3-3 խաղային դասավորությունում նա կարող է խաղալ բոլոր հնարավոր դիրքերում, չորս կիսապաշտպաններով սխեմայում կարող է խաղալ երկու եզրերում էլ։
Նա կրքոտ է, նպատակասլաց է, հաղթանակի ձգտող։ Ես շատ ուրախ եմ, որ Ժոտան մեր թիմում է։ Նա երջանիկ է այստեղ լինելու կապակցությամբ»,- ասել է Կլոպը:
Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։