Ես սովորաբար չեմ դիտում Նոյերի մասնակցությամբ խաղերը. Մեսսի

Ամենադիտվածներ

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին արձագանքել է իր թիմակից Մարկ-Անդրե տեր Շտեգենի ու «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի մրցակցությանը ՝ Գերմանիայի հավաքականի դարպասում:

«Նրանք երկու մեծագույն դարպասապահներ են: Նրանք իրար նման գծեր ունեն: Շատ լավ են կարդում խաղը: Ոտքով խաղը լիարժեք թույլ է տալիս նրանց հանդես գալ կիսապաշտպանության դիրքերից մեկում:

Նրանք շատ լավ են գործում դարպասային գծի վրա: Լավ եմ ճանաչում Մարկին և կարող եմ խոսել նրա մասին, բայց ես չեմ տեսել՝ ինչպես է մարզվում Նոյերը: Սովորաբար, ես չեմ դիտում նրա մասնակցությամբ խաղերը: Բայց կարծում եմ, որ նրանք միևնուն մակարդակի դարպասապահներ են», – Մեսսիի խոսքերն է փոխանցել Marca-ն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Տեր Շտեգենը իր բողոքն էր արտահայտել այն կապակցությամբ, որ խաղաժամանակ չի ստանում Գերմանիայի հավաքականում:

Ամենաթարմ