«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ակումբից հեռանալու լուրերի մասին։
Մարզիչը նշել է, որ պատրաստ է շարունակել մարզել միլանյան ակումբը, չնայած ակումբից հեռանալու մասին լուրերին:
«Մի ստիպեք ինձ պատերազմ սկսել ակումբի ներսում: Ես ուզում եմ մնալ: Հոգնեցուցիչ է, երբ ակումբում զրոյից ես սկսում:
Ես արդեն սկսել եմ իմ ճանապարհը, հուսով եմ, որ դեռ երկար կարող եմ շարունակել աշխատել: Ուրախ կլինեի շարունակել աշխատել իմ նախագծի վրա»,- ասել է մարզիչը։
Այս մասին տեղեկանում ենք Calciomercato-ից:

