fbpx
Սպորտ

Ես ոչ մի ափսոսանքի զգացում չունեմ. Մոուրինյո

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ֆուտբոլից հանգստանալու ընթացքում բավականին ժամանակ է նվիրել ինքնավերլուծությանը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

«Ես ոչ մի ափսոսանքի զգացում չունեմ։ Դուք միշտ կարող եք մտածել, որ եթե ես իմանայի դա, ապա կկարողանայի անել ամեն ինչ: Ես լավ ժամանակ անցկացրեցի: 56 տարեկան եմ, սակայն դեռ երեխա եմ:

Չարլզ Դարվինն ինձ սովորեցրեց, որ լավագույնը նա է, ով բոլորից լավ է հարմարվում փոփոխություններին Փոփոխությունները միշտ չէ, որ դեպի լավ են, երբեմն փոփոխությունները լինում են նաև դեպի վատը: Բայց կարևոր է հասկանալ դրանք և հարմարվել: Ես իսկապես հիմա մտածում եմ այդ մասին», – ասել է նա:

Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր 2018-ի դեկտեմբերի կեսերին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ